1092 դիտում
16:13 26-01-2023
Ռուս փորձագետները գնահատել են Ռուսաստանին Կովկասից դուրս մղելու հավանականությունը
Կովկասից Ռուսաստանի դուրսմղումը հնարավոր է, բայց ես չեմ կարծում, որ այդ հավանականությունը մեծ է, այսօր քիչ հավանական է, բայց պետք է աշխատել այնպես, որ նույնիսկ նման հարցադրումը անհավանական լինի։ Այս մասին հունվարի 26-ին տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ՄՄՀՊԻ Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ որոշակի հարաբերություններ հաստատելու փորձերը 2022 թվականին չեն սկսվել։ «Կարելի է հիշել 2001 թվականի հայտնի Քի Ուեսթի համաժողովի մասին: Արեւմուտքը փորձում էր իրեն դրսեւորել, իսկ Հայաստանը դիմում էր, քանի որ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում մեծ սփյուռքներ կան: Բայց հիմա այդ քանակական պարամետրերը վերածվում են որոշակի որակի»,- հավելեց փորձագետը։
Ռուսաստանի Ժողովուրդների բարեկամության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների եւ կանխատեսումների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Եգորչենովի կարծիքով՝ ներկայիս իրականությունը ցույց չի տալիս, որ Կովկասից Ռուսաստանի դուրսմղումը կարող է լինել վաղը կամ վաղը չէ մյուս օրը:
«Եթե մենք համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի դա տեղի չունենա, դա տեղի չի ունենա։ Այն, որ Հայաստանն ավելի ակտիվ է օգտագործում եվրոպական եւ ամերիկյան կողմին, քան նախկինում, ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հասնելու համար պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները:
Եթե ինչ-որ իրավիճակում դրա համար կարող է Բլինքենն օգտագործվել, ապա ինչու ոչ: Կարեւոր է, որ այդ բոլոր դրական կողմերի հետ մեկտեղ ուշադիր լինել նրան, ինչը սովորաբար կա արեւմտյան գործընկերների փաթեթում: Պետք է նայել, թե էլ ինչ կա այդ փաթեթում, ինչով նրանք կցանկանային հագեցնել օրակարգը, այդ թվում Հայաստանի հետ իրենց փոխհարաբերությունները: Եթե այնտեղ լինի ինչ-որ բան, որը ձեռնտու չէ Երեւանին ռազամավարական փոխգործակցության մասով, նաեւ Ռուսաստանի հետ, ապա վատ չէր լինի՝ հետեւել դրան»,- ընդգծեց Եգորչենովը:

Նմանատիպ նյութեր
18655 դիտում
20:17 12-02-2022
Ռուսաստանին հարվածելու հիմնական ուղղությունը լինելու է Կովկասից. Տիգրան Կարապետյան
1357 դիտում
16:35 15-11-2022
Չինաստանը հանդես է եկել Մեծ 20-յակից Ռուսաստանին դուրս մղելու դեմ
Այս բաժնից
1072 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
838 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
919 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ