211652_close_icon
views-count1318 դիտում article-date 16:35 15-11-2022

Չինաստանը հանդես է եկել Մեծ 20-յակից Ռուսաստանին դուրս մղելու դեմ

Չինաստանը հանդես է եկել G20-ից և մյուս միջազգային հարթակներից Ռուսաստանին դուրս մղելու դեմ: Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարար Վան Ին՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ երկկողմ հանդիպման սկզբում: Գրում է tass.ru-ն։

«Շատ ուրախ եմ, որ Դուք անձամբ մասնակցում եք G20-ի գագաթնաժողովին՝ Ռուսաստանը ներկայացնելով գագաթնաժողովում: Դա շատ փառավոր առաքելություն է: Մենք աջակցում ենք Ռուսաստանի արժանի դերը «Մեծ քսանյակում» և մյուս միջազգային հարթակներում: Կարծում ենք, որ ոչ ոք իրավունք չունի վերցնել բազմակողմ ձևաչափերի շրջանակներում Ռուսաստանի մասնակցության բանական իրավունքը», - ասել է Վան Ին:

Նա նշել է, որ մտադիր է Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կայուն դինամիկայի պահպանման ուղղությամբ»։

Նմանատիպ նյութեր