211652_close_icon
views-count18658 դիտում article-date 20:17 12-02-2022

Ռուսաստանին հարվածելու հիմնական ուղղությունը լինելու է Կովկասից. Տիգրան Կարապետյան

Էրդողանն ու Բաքվի վիլայեթի ժամանակավոր կառավարիչը հպարտորեն հայտարարում են Շուշիի դեկլարացիայի վավերացման մասին: Սուլթանն ու վեզիրը շտապում են… շտապում են հույս ունենալով փոփախվող աշխարհակարգում այն ներկացնել որպես իրողություն՝ իրենց մասնաբաժինը ստանալու ակնկալիքով:Ինչ՞ վտանգներ ունի Հայաստանի համար դա առանձին քննարկման թեմա է..․

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախորրդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը:

«Արևմուտքը լուռ է… այդ դեկլարացիան չի հակասում իրենց կենսական շահերին և լռությունը սպասել էր, ինչպես և 44 օրյա պատերազմի օրերին:

Ռուսաստանում գործի է դրվել ադրբեջանա-թուրքական լոբբինգը իր ամբողջ գործիքակազմով, բոլոր մակարդակներով ներկայացվում է, որ սա Ռուսաստանի դեմ չի ուղղված: Գործին միացել է Մոսկվայում «ամենահայտնի» ադրբեջանցին՝ Իլհամ Ռագիմովը և հարցազրույցում հորդորում է հաշտվել ռազմաքաղաքական նոր դաշինքի ստեղծման իրողության հետ:

Իհարկե, վերջին տարիներին ադրբեջանական լոբիստները լուրջ ազդեցության գոտիներ են ստեղծել ռուսական քաղաքական շրջանակներում (մեր ոչ հետևողական գործողություններ շնորհիվ նաև) բայց արդյո՞ք կարողացել են հասնել իրենց վերջնական նպատակին… վստահ չեմ, որովհետև աշխարհաքաղաքական ներկա սրումը և Ռուսաստանի կենսական շահերը հակասության մեջ են Շուշիի դեկլարացիայի հետ, փաստացի ՆԱՏՕ ենթակառուցվածքները հասնում են Կասպից ծով:

Ամեն դեպքում պատմությունը կրկնվելու հատկություն ունի և ինչպես 1941թ․ սովետական ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ չգուշակեց հիմնական հարվածի ուղղությունը,սպասում էին Ուկրաինայում Հիտլերը հարվածեց Բելառուսում, այս անգամ ևս սխալվելու մեծ վտանգ կա:

Ռուսաստանին հարվածելու հիմնական ուղղությունը Ուկրաինան չէ, հարվածը լինելու է Կովկասից՝ Շուշիի դեկլարացիան վկա»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր