17949 դիտում
13:49 26-01-2023
Ավտովթարների զոհերի և վիրավորների թիվն առավելապես նվազել է 2022-ին. Վահե Ղազարյան
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազմանը:
«2019-2022 թվականի կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների, ինչպես նաև դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվն առավելապես նվազել է 2022 թվականին: Այսպես. եթե 2019 թվականինց մինչև 2021 թվականը, բացառությամբ համավարակի ժամանակահատվածի, ճանապարհատրանպորտային պատահարների քանակն աճել է միջինը 15 տոկոսով, իսկ զոհերի թիվը՝ միջինը 4 տոկոսով, ապա 2022 թվականին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազում:
Մասնավորապես, 2019 թվականի համեմատությամբ 2022 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10,2 տոկոսով, 2022 թվականին 4308, 2019 թվականին 4799, վիրավորները 646-ով կամ 9,5 տոկոսով: Զոհերի թիվը 20-ով կամ 5,9 տոկոսով. 2022 թվական՝ 321, 2019 թվականին 341: Չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի ընթացքում 22 825-ով ավելացել են նոր հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը, այնուհանդերձ, ձեռնարկված միջոցառումների 2021 թվականի համեմատությամբ 295-ով կամ 6,4-ով նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ 4604-ը 4309-ի դիմաց»,- նշել է նա:
Նախարարի խոսքով`2019–ից ի վեր Հայաստանում ավտոմեքենաների թիվն ավելացել է 160 000–ով կամ 23 տոկոսով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՃՏՊ–ների թվի նվազման հարցում կարևորեց Պարեկային ծառայության դերը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ պատահարները նվազել են հատկապես ծառայության ներդրման ժամանակահատվածում։ Փաշինյանը կարևորեց նաև ավտոճանապարհների բարեկարգման, ճանապարհային նշաններով կահավորվածության հանգամանքը։
Նշենք, որ կառավարության նիստում այսօր ի թիվս այլ հարցերի ընդունվեց նաև ՀՀ ՃԵԿ նշանները ԵԱՏՄ չափորոշիչների հետհամաձայնեցնելու մասին որոշում, որով մի քանի նոր նշաններ ու ՃԵԿ նոր կարգավորումներ են նախատեսված։

Նմանատիպ նյութեր
810 դիտում
18:02 29-07-2019
Վահե Էնֆիաջյանը մշակել է ավտովթարների աճը կանխարգելող նոր օրինագիծ
3564 դիտում
22:46 17-09-2014
«Ժողովուրդը սովորական Ղազարյան Աշոտին դարձրեց Աշոտ Ղազարյան»․ aravot.am
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7700 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
394 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը