211652_close_icon
views-count185 դիտում article-date 14:31 25-01-2023

Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան

Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանում Վրաստանի դեսպան:

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: 

Ինչպես հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը, կառավարության ղեկավարը շնորհավորել է դիվանագետին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:

Նշվել է, որ Վրաստանին եւ Հայաստանին կապում են սերտ բարեկամական եւ բարիդրացիական հարաբերություններ, ինչպես նաեւ հույս են հայտնել, որ ապագայում ակտիվ համագործակցություն կլինի տարբեր ոլորտներում:

Գեորգի Շարվաշիձեն մանկավարժական գիտությունների թեկնածու է, Եվրոպական ակադեմիայի անդամ, պարգեւատրվել է «Փայլի» նախագահական շքանշանով: Հեղինակ է մենագրությունների եւ գիտական հոդվածների: