211652_close_icon
views-count1362 դիտում article-date 15:26 24-01-2023

Հայտնի է՝ ինչ է քննարկել Սուրեն Պապիկյանը ՔՊ-ական պատգամավորների հետ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 24-ին, հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:

Երկուստեք արձանագրվել է միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը»,- գրել է Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր