211652_close_icon
views-count657 դիտում article-date 21:29 23-01-2023

Փարիզի քաղաքապետը զանգահարել է Արայիկ Հարությունյանին. օրակարգն Արցախում ստեղծված իրավիճակն է եղել

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ՝ քիչ առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն է եղել:

«Մանրամասն ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետեւանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները: Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,- գրել է Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր