211652_close_icon
views-count381 դիտում article-date 18:31 23-01-2023

Արարատ Միրզոյանը ողջունում է ԵՄ-ի՝ լիարժեք քաղաքացիական առաքելություն Հայաստան ուղարկելու որոշումը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջունում է ԵՄ որոշումը քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան։ Այս մասին արտգործնախարարը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում՝ շեշտելով․

«Ողջունում ենք ԵՄ որոշումը` լիարժեք քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան։ Մենք պատրաստակամորեն կհամագործակցենք առաքելության հետ և կաջակցենք դրա գործունեությանը։ Առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»։

Նմանատիպ նյութեր