211652_close_icon
views-count712 դիտում article-date 17:00 23-01-2023

Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը վերադարձնել 1991 թվականի սահմաններին․ Լավրով

Արեւմուտքի ներկայացուցիչները Կիեւին բացահայտ ասում են, որ դեռ վաղ է Ռուսաստանի հետ համաձայնության գալ, հակամարտության շուրջ բանակցությունները պետք է սկսել ուժեղի դիրքերից՝ Ռուսաստանին վերադարձնելով 1991 թվականի սահմաններին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ria.ru-ն։

«Ոչ ոք մեր արեւմտյան գործընկերներին, որոնք պարբերաբար կամ պարոն (Ժոզեպ) Բորելի, կամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար (Յենս) Ստոլտենբերգի կամ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների կամ Եվրամիության միջոցով հայտարարություններ են անում, չի հարցնում, որ դեռ վաղ է Ուկրաինայի համար սկսել պայմանավորվել։ Այս իրավիճակում պետք է ավելին նվաճել եւ բանակցությունները սկսել ուժեղի դիրքերից։ Իսկ նրանք բացահայտ ասում են, որ պետք է Ռուսաստանը վերադարձնել 1991 թվականի սահմաններին»,- Հարավ Աֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարար Նադելի Պանդորի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։

Նմանատիպ նյութեր