211652_close_icon
views-count1835 դիտում article-date 16:03 22-01-2023

Ողբերգական հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյանը կհուղարկավորվի Վանաձորի զինվորական պանթեոնում

Գեղարքունիքի մարզում հունվարի 19-ին ողբերգական հրդեհից զոհված զինծառայող Արամ Մանուկյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր 17:00-ին, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա նույն եկեղեցուց՝ հունվարի 23-ին, ժամը` 13:00-ին, դեպի Վանաձորի զինվորական պանթեոն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում գտնվող շինություններից մեկում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ովքեր զինծառայողների ու քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարել էին կրակի տարածման դեմ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, Ոստիկանության մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանը։ Տեղում էին նաև մարզի դատախազության ներկայացուցիչները։

Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ հրդեհի հետևանքով կա մոտ 15 զոհ, և մի քանի վիրավորներ։ Թե ինչն էր եղել հրդեհի պատճառը՝ պարզվում էր։

Տեղում էին նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչեր, գլխավոր շտաբից, ռազմական ոստիկանությունից։  Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները և Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնի քննիչներն ու փորձաքրեագետները։

Պարզվել էր ողբերգական հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների ինքնությունը․

Մանուկյան Արամ Արսենի 
Ներսիսյան Վոլոդյա Մհերի 
Մարտիրոսյան Գոռ Դավիթի 
Ասրյան Ռոստոմ Արտակի 
Ղամբարյան Մուշեղ Վահագնի 
Ղարիբյան Տարոն Սեդրակի 
Աբաջյան Պավլիկ Վարդունի 
Սարգսյան Դավիթ Նորայրի 
Գրիգորյան Հրաչյա Կարենի 
Ավագյան Նարեկ Ռոբերտի 
Բարսեղյան Գագիկ Արմանի 
Դումիկյան Միշա Կարենի 
Կիրակոսյան Հայկ Գաբրիելի 
Կևորկով Սերգեյ Կարենի 
​​​​​​​Դավթյան Համլետ Սպարտակի

Նմանատիպ նյութեր