211652_close_icon
views-count315 դիտում article-date 09:51 20-01-2023

Փորձագիտական համայնքը մտահոգ է. նոր օրենքը խնդրահարույց է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Օտարերկրացիները Հայաստանում կկարողանան առանց լիցենզիա ստանալու բիզնես գործունեությամբ զբաղվել։ Օտարերկրյա ընկերությունները պարզեցված ընթացակարգով կկարողանան զբաղվել միայն բիզնեսի որոշ տեսակներով. դրանք են՝ մասնավոր պահնորդական գործունեություն, փոստային կապի գործունեություն, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների իրականացում, տաքսի ծառայություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն, ինժեներական հետազննում, շենքերի եւ շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն եւ այլն:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս կարգի գործողությունը տարածվելու է Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց վրա:

Նշենք, որ այս մասին որոշման նախագծի հեղինակն Էկոնոմիկայի նախարարությունն է: Բայց, մյուս կողմից, փորձագիտական համայնքն է սկսել մտահոգվել՝ այս թեմայի հետ կապված: Շատերը կարծում են, որ այս նախագծի՝ կյանքի կոչվելուց հետո Իրանում բնակվող հազարավոր ադրբեջանցիներ կարող են գալ ՀՀ ու այստեղ զբաղվել ուղեւորափոխադրմամբ, շինարարությամբ կամ մեկ այլ բիզնեսով:

Արդյոք վերահսկողություն կլինի, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում օտարերկրացիների կողմից գրանցվել է ավելի քան 3000 իրավաբանական անձ: Օտարերկրացի անհատ ձեռնարակատերերի թիվը հասնում է 5000-ի:

Նշենք, որ նրանք հիմնականում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք գործունեություն են ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ առեւտրի ոլորտներում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։