211652_close_icon
views-count902 դիտում article-date 23:23 19-01-2023

Շիրակի մարզի պարեկներին ու հրամանատարական կազմին հանձնվեցին վկայականներ և հուշանվերներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 17-ին պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողներն ու հրամանատարական կազմը ստացան միջազգային կարգի վկայականներ և խրախուսական հուշանվերներ:

Ոստիկանությունը շարունակում է քաղաքացիական և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը: Հերթական համատեղ աշխատանքը ՙՌազմավարությունների ազգային կենտրոն՚ հիմնադրամի հետ էր: 2022 թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայողների և հրամանատարական կազմի համար հիմնադրամն անցկացրեց վերապատրաստման ծրագրեր: «Սթրեսակայունություն» և «Հաղորդակցում» թեմաները նախատեսված էին գումարտակի անձնակազմի և հրամանատարության համար, իսկ ՙԿառավարում՚ թեման միայն հրամանատարական կազմի համար էր:

Համագործակցության ընթացքում Ռազմավարությունների ազգային կենտրոնի կողմից իրականացվել է արտաքին ծառայության մոնիթորինգ, որի արդյունքում առավել աչքի ընկած և վերապատրաստման ծրագրերի ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցած պարեկային 35 ծառայողների տրվել են միջազգային կարգի վկայականներ և խրախուսական հուշանվերներ։
Շիրակի մարզի պարեկային մյուս ծառայողներին ևս հանձնվել են վկայականներ։ Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Կարեն Կուրեղյանը և հրամանատարական կազմի այլ անդամներ ստացան համագործակցության, կազմակերպչական աշխատանքներին օժանդակելու, ինչպես նաև «Կառավարում» թեմայով վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար պատվոգրեր։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր