211652_close_icon
views-count528 դիտում article-date 10:52 19-01-2023

Եվրոպացի օրենսդիրները պահանջում են անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Եվրախորհրդարանում հունվարի 18-ին ուշ երեկոյան տեղի ունեցան լսումներ Լաչինի միջանցքի հարցով բանաձև ընդունելու շուրջ:

Ելույթ ունեցած տասնյակ օրենսդիրներ խստորեն դատապարտեցին Արցախը Հայաստանի հետ «էկոլոգիական» շինծու պատրվակով արգելափակելու փաստը:

Պատգամավորներն Ադրբեջանի ղեկավարներին ու ռուս խաղաղապահներին կոչ արեցին անհապաղ բացել միջանցքը, վերականգնել գազի մատակարարումը և կանխել Արցախում մարդասիրական աղետի խորացումը:

Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Եվրամիության տրանսպորտի հանձնակատար Ադինա Վալեան:

Պատգամավորների գերիշխող մեծամասնությունը բանաձևի ընդունման կողմնացիցներ են: Բանաձևի քվեարկությունը, տեղի կունենա հինգշաբթի օրը՝ հունվարի 19-ին:

Նմանատիպ նյութեր