2004 դիտում
17:59 18-05-2017
Թրամփը «վհուկների մեծ որս» է անվանել Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ հաղորդումների հետաքննությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ է արձագանքել ՀԴԲ-ի նախկին ղեկավար Ռոբերտ Մյուլերի նշանակմանը հատուկ դատախազի պաշտոնում, որը ստուգելու է ԱՄՆ նախագահի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հաղորդումները: Այս մասին հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39958558]BBC[/url]-ին:
«Սա Ամերիկայի պատմության մեջ վհուկների ամենամեծ որսն է քաղաքական գործչի նկատմամբ»,- գրել է Թրամփը «Թվիթերի» իր էջում այդ նշանակումից մի քանի ժամ անց:
Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հաղորդումները հետաքննող հատուկ դատախազի նշանակման պահանջը բարձրացել էր այն բանից հետո, երբ մայիսի 10-ին ԱՄՆ նախագահը պաշտոնանկ էր արել ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմիին:
Ընդդիմությունը քննադատել էր նախագահի որոշումը, մեղադրելով նրան հետաքննության վրա ազդելու փորձ անելու մեջ, որն այդ ժամանակ ղեկավարում էր Քոմին:
Նմանատիպ նյութեր
4306 դիտում
10:41 18-07-2020
Խուճապ. ադրբեջանական բանակում վհուկների որս է սկսվել. «Ժամանակ»
Այս բաժնից
1258 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1990 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1114 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին