62389 դիտում
21:04 18-01-2023
Մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում Լոռու մարզում. հարձակվել են օպերլիազորների վրա, նրանց ուղղությամբ կրակոցներ արձակել, ոստիկանների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում եղբայրները վնասազերծվել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ հունվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում-վնասազերծում է տեղի ունեցել Լոռու մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացված եղել, որ Վանաձոր քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Երրորդ մաս» թաղամասի 2 բնակիչներ թմրամիջոց են իրացնում ու ստացված տվյալներով այդ պահին նրանք գտնվում են Opel մակնիշի ավտոմեքենայում՝ «Դարպասի ճալ» կոչվող հատվածում։
Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության Լոռու մարզային վարչության 2 օպերլիազորներ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով մեկնում են նշված վայր, որտեղ նկատում են կասկածելի Opel-ը։
Քրեական հետախույզները մոտենում են նշված ավտոմեքենային, ներկայանում՝ ցույց տալով ծառայողական վկայականներն ու ասում են, որ ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով այդ 2 երիտասարդները պետք է իրենց հետ գնան ռեգիոնալ վարչություն։
Լսելով այդ ամենը՝ այդ երիտասարդները սկսում են անկանոն շարժումներ կատարել, դուրս են գալիս ավտոմեքենայից ու ուղևորվում դեպի գետի կողմը։ Օպերլիազորները, նրանց հետևից գնալով, նկատում են, որ նրանք փորձում են ինչ-որ բան նետել գետի ուղղությամբ։ Օպերլիազորներից մեկը կարողանում են բռնել ավտոմեքենայի միջից իջած ուղևորի ձեռքից, որպեսզի նրան տանի իր ծառայողական ավտոմեքենան, սակայն նրանք հրաժարվում են ու սկսում են քաշքշել, միաժամանակ հայհոյանքներ հնչեցնել ոստիկանության հասցեին, ապա հարվածում ու օպերլիազորներից մեկին գցում են գետնին ու սկսում հարվածել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայողը գլխի մասում մարմնական վնասվածք է ստանում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի ընթացքում երիտասարդներից մեկն անընդհատ բղավել է «Արա, դրանց խփի, միլիցա են, մեկ ա, մեր տեղը իմանալու են, մեզ գտնելու են, գան մեր հետևից ու տանեն փակեն»։
Դրանից հետո երիտասարդներից մեկը, ում ձեռքին զենք է եղել, լիցքավորել է և պահել օպերլիազորների ուղղությամբ ու կրակոցներ արձակել, ապա դիմել փախուստի։ Ընթացքում, երբ տեսել է, որ զենքի փամփուշտները ամբողջությամբ կրակել է, զենքը նետել է գետը։
Ոստիկաններին օգնության են հասել նրանց գործընկերները, ովքեր կրակոցները արձակող երիտասարդին կարողացել են վնասազերծել, իսկ վարորդը, նստելով վերը նշված ավտոմեքենան, այն քշել է ոստիկանների ուղղությամբ՝ նրանց վրա պահելով ատրճանակն ու սկսել է գոռալ «բոլորիդ կգյուլլեմ, ախպորս թողեք, թե չէ, ստեղից սաղ չեք գնա», ապա կարողացել է «ախպորը» փախցնել ոստիկանների ձեռքից ու իրենց ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ ընթացքում վնասելով օպերլիազորին պատկանող ավտոմեքենայի որոշ հատվածներ։
Օգնության հասած Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ սկսվում է մի իսկական հետապնդում, ու արդեն Դարպաս գյուղից դեպի Լեռնապատ գյուղ տանող ճանապարհին ոստիկանները հայտնաբերում ու վնասազերծում են այդ 2 անձանց, ապա բերման ենթարկում Ոստիկանության Տարոնի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 23-ամյա Գոռ Գ-ն, ով եղել է ուղևորը, և 25-ամյա Գուրգեն Գ-ն, ով եղել է վարորդը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ են և ոստիկանության Տարոնի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։