211652_close_icon
views-count541 դիտում article-date 12:07 17-01-2023

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները մեկնում են Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդարադատության նախարարության երկու աշխատակիցներ գործուղվում են Իրան:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1․ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Խաչատրյանին 2023 թվականի հունվարի 22-26-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)` Միավորված ազգերի կազմակերպության «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիայի վերանայման փորձագիտական այցին մասնակցելու նպատակով:

2․ Հասմիկ Տիգրանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման բոլոր ծախսերը և Տաթևիկ Խաչատրյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Նմանատիպ նյութեր