211652_close_icon
views-count766 դիտում article-date 13:24 16-01-2023

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումը` առանց ռուսների և չինացիների. Bloomberg

Այս տարի Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումը կմեկնարկի այսօր՝ հունվարի 16-ին, և կտևի մինչև հունվարի 20-ը։ Ընդհանուր առմամբ դրան մասնակցելու համար գրանցվել է 116 միլիարդատեր, ինչը 40%-ով ավելի է, քան 10 տարի առաջ։ Հաղորդում է Bloomberg-ը։

Ռուսների ու չինացիների բացակայության ֆոնին ավելացել է գրանցված միլիարդատերերի թիվը Պարսից ծոցի երկրներից։ Հնդկաստանից ֆորումին կգա 13 միլիարդատեր, այդ թվում՝ Գաուտամ Ադանին, որը երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes Real-Time վարկանիշում։ Ադանիի կարողությունը գնահատվում է 128,3 մլրդ դոլար։

Ամերիկացի գործարարները, ինչպես միշտ, կազմում են ամենամեծ խումբը՝ ֆորումին կգա 33 միլիարդատեր։

Եվրոպացի միլիարդատերերից Դավոս կայցելի միայն 18 հոգի։ Տնտեսական անկում ապրող Մեծ Բրիտանիայից կգա միայն հնդիկ գործարար, Arcelor Mittal ընկերության ղեկավար Լակշմի Միտալը:

Ռուսաստանից որևէ միլիարդատեր չի լինի, բացի ռուսներից, այս տարվա ֆորումը բաց կթողնեն Չինաստանի միլիարդատերերը։ 

Նմանատիպ նյութեր