211652_close_icon
views-count747 դիտում article-date 15:12 15-01-2023

Մեծ Բրիտանիան հարվածային ուղղաթիռներ կուղարկի Ուկրաինա

Մեծ Բրիտանիան Կիևին կմատակարարի Apache տիպի հարվածային ուղղաթիռներ, որոնք կրում են Hellfire հրթիռներ։ Այդ մասին գրում է The Mirror թեթը։

«Apache-ն փոխելու է խաղի կանոնները։ Առաջինը տեղ կհասնեն տանկերը, և որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի ուղղաթիռները հասնեն»,-գրում է պարբերականը՝ հավելելով, որ Ուկրաինան կստանա մինչև 4 նշված տիպի ուղղաթիռ։ 

Apache AH64 E-ը գերժամանակակից հարվածային ուղղաթիռ է, ունակ է ոչնչացնել մի քանի թիրախ՝ մի քանի վայրկյանում։ Այն կարող է հագեցած լինել մինչև 16 Hellfire հակատանկային արկերով, 70 մմ տրամաչափի Hydra տիպի 76 միավոր հրթիռներով։ 

Մեկ ուղղաթիռի գինը արժի շուրջ 70 մլն ֆունտ ստեռլինգ։ Սպասվում է, որ ուկրաինացի օդաչուները կուսուցանվեն Մեծ Բրիտանիայում։

Նմանատիպ նյութեր