Մեծ Բրիտանիան հավելյալ 10 զրահամեքենա կուղարկի Ուկրաինա՝ ԵԱՀԿ դիտորդների համար
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական առաքելության աջակցելու մասին, հաղորդում է BBC գործակալությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Միացյալ Թագավորության արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը, Բրիտանիան պատրաստվում է ավելացնել Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդների թիվը մինչև 500-ի. ինչպես նաև 10 զրահամեքենան ուղարկել այնտեղ, որոնք համալրված կլինեն կապի նորագույն տեխնիկայով:
Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Հուգի խոսքով՝ դիտորդներից 350-ը կուղարկվեն Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններ: