211652_close_icon
views-count1087 դիտում article-date 11:56 13-01-2023

Վարդանյանի մատնանշած ունևոր ընտանիքն Արցախից դուրս է եկել երեխայի բուժման համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 8-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում մի հայտարարություն արեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց: «Մենք գիտենք, որ ունեւոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, եւ դա շատ մեծ արձագանք է ստացել: Հարցերից մեկն այն է, որ ոչ թե դա սխալ է, որ իրենք արել են, այլ որ դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողակ մարդու մոդելը. տեսեք՝ ինքը կարողացավ»,- նշել էր նա:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի կողմից նշված ունեւոր ընտանիքը ոչ թե մեկնել է հանգստանալու, այլ հիվանդ երեխային են բերել բուժման: Ընդ որում, Ռուբեն Վարդանյանն այդ մասին իմանալով արել է հայտարարություններ, որոնք նաեւ պառակտիչ բնույթի են եղել:

Ինչո՞ւ. երեկ Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեց Ժողովուրդ օրաթերթի լրագրողը, որին ի պատասխան նա խուսափեց ուղիղ պատասխան տալ: «Ես երբ տեղափոխվել եմ Արցախ, զգացել եմ՝ մարդկանց մոտ կա անարդարության զգացում, մարդիկ զգում են, որ տարբեր պայմաններում են ապրում՝ լինելով նույն վտանգի առջեւ: Դա է մեր իրականությունը: Ամոթը պետք է գա մեր մեջ մտնի, ոչ թե օրենքով պատժել: Ես ասել եւ ասելու եմ այդպիսի դեպքերի մասին, չեմ ափսոսում խոսքերիս համար»,- հայտարարեց Արցախի պետնախարարը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր