919 դիտում
11:00 11-01-2023
Պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և ԼՂ-ի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը. Մալթայի Ուխտի ղեկավար
Հունվարի 10-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա՛ Ջոն Դանլեփը, ելույթ ունենալով Մալթայի Ինքնիշխան Ուխտում հավատարմագրված դեսպանների հետ տարեկան հանդիպմանը, նշել է. «․․․ Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակով և պետք է անենք ամեն ինչ` ապահովելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը։ Մալթայի Ուխտը խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին աշխատելու վեճերի խաղաղ կարգավորման ուղղությամբ»։ Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջը։
Տեղեկություն․ Հայաստանի և Մալթայի Ուխտի միջև երկկողմ հարաբերությունները հաստատվել են 1998թ.-ին և դրանք պայմանավորված են վերջինիս որպես ապաքաղաքական և մարդասիրական աջակցություն ցուցաբերող միջազգային կառույցի առանձնահատկություններով: Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը համատեղության կարգով նշանակված է նաև Մալթայի Ուխտում (պաշտոնական անվանումը՝ Երուսաղեմի Սրբ․ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտ) արտակարգ և լիազոր դեսպան։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1463 դիտում
17:56 16-10-2019
Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք և զարգացնենք մամուլի ազատությունը. վարչապետ Փաշինյանն ուղերձ է հղել
Այս բաժնից
709 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
799 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
802 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet