211652_close_icon

Ուկրաինայում ծանր մարտեր են ընթանում Սոլեդար քաղաքի տարածքում

views-count1716 դիտում article-date 21:41 09-01-2023
Ուկրաինայի արևելքում ծանր մարտեր են ընթանում Սոլեդար քաղաքում։ Ուկրաինացի լրագրող Յուրի Բուտուսովը Տելեգրամի իր ալիքում գրել է, որ ռուսական ուժերը մտել են քաղաքի տարածք ու չնայած մեծ կորուստներին փորձում են առաջ շարժվել։ Նա հայտնում է, որ մշտապես լսվում են պայթյունների և հրազենային կրակոցների ձայներ, գրոհային խմբերի միջև մարտերն ընթանում են 20-30 մետրի վրա։

Դոնեցկի մարզի Սոլեդար փոքր քաղաքը գտնվում է Բախմուտից հյուսիս-արևելք։ Ռուսական կողմը հայտնում է, որ գրավել է քաղաքին մոտ գտնվող Բախմուտսկոյե գյուղը։

Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին հանդիպել է Բախմուտն ու Սոլեդարը պաշտպանող ստորաբաժանումների հրամանատարների զինծառայողներին։

Նմանատիպ նյութեր