211652_close_icon
views-count982 դիտում article-date 15:06 09-01-2023

Մասնագետների խորհուրդները H1N1 վիրուսի կանխարգելման համար

Առողջաօահության նախարարությունը հայտնում է, որ H1N1 վիրուսի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս՝

Պատվաստվել գրիպի դեմ, որը վիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է և նվազեցնում է հիվանդանալու ծանր ընթացքը:
Ձեռքերը հաճախակի ու մանրակրկիտ լվանալը, կամ եթե չկա լվացվելու հնարավորություն, սպիրտային հիմքով ախտահանող միջոցների օգտագործումը։
Հազալու և փռշտալու ժամանակ բերանն անձեռոցիկով կամ արմունկով փակելը։ Դեմքին, հատկապես՝ աչքերին, քթին ու բերանին, դիպչելուց խուսափելը:
Պարբերաբար ախտահանել այն մակերեսները, որոնց հաճախակի եք դիպչում, վիրուսի տարածումը կանխելու համար։ Մարդաշատ վայրերից, գրիպով հիվանդ մարդկանց հետ շփումից հնարավորինս խուսափելը։

Նմանատիպ նյութեր