Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում, Ժոզեպ Բորե՛լ, պետք է գործել հիմա․ Պետեր վան Դալեն
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը Թվիթերի իր միկրոբլոկում կիսվել է Լաչինի միջանցքը փակելուց հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերվող BBC-ի հոդվածով և գրառում կատարել։
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում։ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։
Եվրախորհրդարանի պատգամավորն իր գրառման մեջ հիշատակել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։