Թող Քրիստոսի ծնունդը հիանալի առիթ հանդիսանա մեր հոգիների վերածննդի և հոգևոր վերելքի համար. Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ.
«Սիրելի ՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ: Մաղթում եմ, որպեսզի բոլորիս սրտերը լցվեն սուրբծննդյան լույսով ու այս տոնի խորհրդով: Թող Հիսուս Քրիստոսի ծնունդը հիանալի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար:
Թո՛ղ Աստծո Միածին Որդու Ծննդյան տոնի փրկչական լույսը վառվի բոլոր քրիստոնյա օջախներում ու ազդարարի սքանչելի ավետիսը՝
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»»։