Ուկրաինայի ԶՈՒ հարվածից 89 ՌԴ զինծառայող է զոհվել. հարվածի պատճառը բջջային հեռախոսների զանգվածային օգտագործումն է եղել
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հասցված հարվածի հետևանքով ՌԴ զինծառաողների շրջանում զոհերի թիվը հասել է 89-ի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ ռազմաքաղաքական գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սևրյուկովը։
Վերջինս հիշեցրել է, որ հունվարի 1-ին, ժամը 00:01-ին Ուկրաինայի զինված ուժերը ամերիկյան HIMARS համակարգերից հարված են հասցրել Մակեևկայում ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ժամանակավոր տեղակայման վայրին:
«Դժբախտաբար, երկաթբետոնե կոնստրուկցիաների փլատակների մաքրման ընթացքում մեր ընկերների շրջանում զոհերի թիվը հասել է 89-ի», - ասել է Սևրյուկովը:
Սևրյուկովի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն կարողացել է ստանալ զինվորականների կոորդինատները, քանի որ չնայած արգելքին՝ ռուսաստանցի զինվորականները միացրել և զանգվածային կերպով օգտագործել են բջջային հեռախոսները: