10257 դիտում
10:42 31-12-2022
Ավտովթար Երևանում․ բախվել են BMW-ն ու VAZ 21102-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Թևոսյան փողոցում, Ջրվեժի սկզբնամասում բախվել են 36-ամյա Տիգրան Ավետիսյանի վարած BMW մակնիշի և 28-ամյա Ալբերտ Մուսայելյանի վարած VAZ 21102 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Տեղում վթարի վայրը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գրիգոր Սիմոնյանն ու Արեգ Ղամբարյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է VAZ-ի վարորդը, ով Բագրևանդի փողոցից դեպի Թևոսյան փողոց ընթանալիս, չի զիջել գլխավոր փողոցով երթևեկող BMW-ին, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
35453 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց