211652_close_icon

Ամփոփվել է պետությանը, համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքը

views-count752 դիտում article-date 21:30 29-12-2022
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ Դատախազության Հանրային կապերի բաժնից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբին են ներկայացվել առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքները, դրանց ամփոփման արդյունքում կազմված վերջնական նախագծերի հիմնական կարգավորումները:

Ամփոփվել է նաև նախաքննական մարմնի դեպոզիտ հաշիվներում առկա միջոցների վերաբերյալ քանակական տվյալները

Հանդիպման արդյունքներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի N 40-Ա որոշման 3-րդ կետը, աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից հանձնարարվել է կազմել պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման ոլորտում ծագած խնդիրների կանոնակարգման նպատակով իրավական կարգավորումների վերանայման և դրանց գործնական կիրառման լուծումներով համակարգի վերաբերյալ եզրակացություն, որը առաջարկվող օրենսդրական կարգավորումների հետ մեկտեղ ներկայացվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Նմանատիպ նյութեր