211652_close_icon
views-count844 դիտում article-date 14:17 29-12-2022

Արցախի նախագահը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին հաստատել է կառավարության որոշում Սուրեն Արմավիրի Գալստյանին ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Հայտնում է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նույն օրը նախագահ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝  Սուրեն Գալստյանը նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իսկ Հրանտ Կամոյի Սաֆարյանը՝ ԱՀ գյուղատնտեսության նախարար:

Հրանտ Սաֆարյանն զբաղեցնում էր ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր