211652_close_icon
views-count62128 դիտում article-date 12:55 28-12-2022

Խոշոր ու շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Mercedes-ը, բեռնատար ГАЗель-ը ու 2 KamAZ․ KamAZ-ներից մեկն էլ բախվել է կայանված Mitsubishi Pajero iO-ին և Toyota Corolla-ին․ առևտրի կենտրոնին նյութական վնաս է պատճառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Շենավան գյուղի վարչական տարածքում, ժողովրդի լեզվով ասած՝ Շենավանի խաչմերուկում, բախվել են Mercedes, 2 KamAZ և բեռնատար ГАЗель մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով KamAZ-ներից մեկն էլ բախվել է նշված վայրում գործող «Կանթեղ» առևտրի կենտրոնի դիմաց կայանված Mitsubishi Pajero iO և Toyota Corolla մաիկնիշի ավտոմեքենաներին։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Երբ KamAZ-ը բախվել է Mitsubishi Pajero iO-ին, կոտրել է նաև խանութի հսկայական ապակին, խանութին պատճառվել է նաև նյութական վնաս։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել  են նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և անձնակազմի գծով բաժնի պետի տեղակալ Էդգար Խաչատրյանի գլխավորությամբ։

Ապարանի ոստիկանությունն ու ճանապարհային ոստիկանները պարզում են վարորդների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող դասակում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 151+
151+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր