211652_close_icon
views-count25175 դիտում article-date 22:28 27-12-2022

Արտառոց դեպք՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական բաժիններից մեկում. ավագ քննիչը հափշտակել է Samsung A10 տեսակի բջջային հեռախոս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական վարույթ է նախաձեռնվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային քննչական բաժիններից մեկի ավագ քննիչ Ս. Պ-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԱԾ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավագ քննիչը գաղտնի հափշտակել է քրեական վարույթով կատարված խուզարկությամբ իր կողմից հայտնաբերված և առգրավված, քաղաքացու Samsung A10 տեսակի բջջային հեռախոսը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավագ քննիչը, մինչ այդ, աշխատել է Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային քննչական բաժիններից մեկում՝ որպես պետ և նա, ըստ տեղեկությունների, ձերբակալված է։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր