Նեպալում պարտիզանների նախկին ղեկավարը կդառնա երկրի նոր վարչապետը
Նախկին մաոիստ պարտիզանը, ով ղեկավարել է Նեպալի հինդու միապետության դեմ տասնամյակ տեւած ապստամբությունը՝ հիմնական ընդդիմության հետ դաշինքի միջոցով կստանձնի վարչապետի պաշտոնը:
Պուշպա Քամալ Դահալը, ով հանդես է գալիս Պրաչանդա կեղծանունով, ինչը նշանակում է «կատաղի», 5-ամյա ժամկետի առաջին կեսում կղեկավարի նոր կառավարությունը՝ ընդդիմադիր Միացյալ կոմունիստական մարքսիստ-լենինիստական շարժման (UML) աջակցությամբ։ Տեղական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ Պրաչանդան թոշակի կանցնի 2025 թվականին՝ ճանապարհ բացելով UML-ի համար:
«Մյուս առանցքային պաշտոնների եւ նախարարությունների բաշխումը դեռեւ պետք է մշակվի»,- ասել է Պրաչանդայի «Մաոիստական կենտրոն» կուսակցության գլխավոր քարտուղար Դեւ Գուրունգը՝ կոալիցիայի հանդիպումից հետո:
UML-ի գլխավոր քարտուղար Շանկար Փոխրելն ասել է, որ նոր գործարքը, ընտրություններից ավելի քան մեկ ամիս անց, «ուղի է հարթել» նոր կառավարության ձեւավորման համար:
Նոր կոալիցիան իշխանության է եկել այն բանից հետո, երբ 68-ամյա Պրաչանդան անսպասելիորեն լքել է իշխող դաշինքը, որը գլխավորում է Նեպալի Կոնգրեսի կուսակցության վարչապետ Շեր Բահադուր Դեուբան: Դեուբան հրաժարվել է վարչապետի պաշտոնում աջակցել Պրաչանդային:
2008 թվականից ի վեր, երբ վերացել է 239-ամյա միապետությունը, Նեպալում 10 անգամ կառավարություն է փոխվել։