211652_close_icon
views-count662 դիտում article-date 12:34 25-12-2022

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին հայտարարություն է տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Ամփոփվել են դեկտեմբերի 17-ին կայացած Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել են կուսակցության արտաքին կապերի, հայաստանյան քաղաքացիական հասարակության և կուսակցությունների հետ աշխատանքների կազմակերպման, Գյումրի և Վայք համայնքներում ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված և այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր