1449 դիտում
13:17 24-12-2022
ՊԵԿ-ի կողմից բացահայտվել է նոր հանցավոր սխեմա․ մանդարինի անվան տակ ներմուծվել է հագուստ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից սույն թվականի դեկտեմբերի 16-ին բացահայտված՝ ՀՀ-ում գրանցված մի քանի կազմակերպությունների կողմից մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ ապրանքներ ներմուծելու դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ-ը նույն կազմակերպությունների կողմից իրականացված այլ ներմուծումների նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է, մանդարինի անվան տակ, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով հագուստի ներմուծման ևս մեկ հանցավոր սխեմա: Հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Մասնավորապես, սույն թվականի նոյեմբերի 11-ին, երկու տարբեր կազմակերպությունների կողմից, ՀՀ սահմանային անցման կետերից մեկով, երկու տարբեր տրանսպորտային միջոցներով ՀՀ են ներմուծվել ապրանքներ (համաձայն փաստաթղթերի՝ մանդարին): Մաքսային հսկողության շրջանակում առաջին կազմակերպության բեռնված տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն հսկողության, որի արդյունքում խախտումներ չեն արձանագրվել: Որոշ ժամանակ անց մաքսային հսկողության են ներկայացվել մյուս կազմակերպության փաստաթղթերը և որոշվել է ռենտգեն զննության ենթարկել նաև այդ կազմակերպության բեռնված տրանսպորտային միջոցը: Սակայն, ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությամբ, պարզվել է, որ երկրորդ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշների կեղծված տարբերակները տեղադրվել են առաջին տրանսպորտային միջոցի վրա և ռենտգեն հսկողության նպատակով մաքսային մարմիններին կրկին ներկայացել է առաջին տրանսպորտային միջոցը. արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Այսպիսով, տրանսպորտային միջոցների համարանիշների կեղծման միջոցով հագուստով բարձված տրանսպորտային միջոցը խուսափել է մաքսային հսկողությունից: Նշվածի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԱԱԾ:

Նմանատիպ նյութեր
1413 դիտում
19:21 23-12-2022
ՊԵԿ-ը նոր հանցավոր սխեմա է բացահայտել. Մանդարինի անվան տակ ներմուծվել է հագուստ
1762 դիտում
16:15 27-02-2023
ՊԵԿ-ի բացահայտումը. 6 ամսում մրգի և բանջարեղենի փոխարեն ներմուծվել է 210 տոննա քաշով հագուստ
11968 դիտում
16:54 02-05-2022
Բացահայտվել և կանխվել է պաշտոնատար անձանց կողմից մշակված և իրագործվող կոռուպցիոն սխեմա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
601 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
808 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1174 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ