211652_close_icon
views-count2674 դիտում article-date 18:55 23-12-2022

Գալուստ Սահակյանի հոգեհանգստին եկավ Սերժ Սարգսյանը. News.am

Կոնդի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ընթանում է պետական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հոգեհանգստի արարողությունը։

Ինչպես հայտնում է News.am-ը, քիչ առաջ այստեղ եկավ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-13:00-ը, իսկ հուղարկավորությունը՝ նույն օրը՝ Երևանի Սպանդարյան գերեզմանատանը:

Գալուստ Սահակյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, 2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։

Նմանատիպ նյութեր