211652_close_icon
views-count703 դիտում article-date 17:50 23-12-2022

Բանկերը՝ պատանի տաղանդների կողքին․ կայացավ նախաամանորյա տոնական համերգը Պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ

ՀՀ առևտրային բանկերի՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության և «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ նախաամանորյա տոնական համերգ: Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթներով հանդես եկան հիմնադրամի «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման ծրագրի կրթաթոշակառուները։

Ամանորյա տոնական համերգը նախատեսված էր բանկերի աշխատակիցների, նրանց ընտանիքի՝ կրտսեր և ավագ անդամների համար։ Հրավիրված էին նաև Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան և «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի հիմնադիր նախագահ Սերգեյ Սմբատյանի համոզմամբ՝ պատանի երաժիշտի համար շատ կարևոր է հանդես գալ նվագախմբի հետ, և նրանց ընձեռնվեց այդ հնարավորությունը:

«Նման մոտիվացիան՝ ելույթ ունենալ մեծ բեմում Սիմֆոնիկ նվագախմբի հետ  շատ կարևոր է երեխաների համար, միաժամանակ մեծ պատասխանատվություն և փորձ: Կարծում եմ՝  այս համերգը կարող է  դրական փոփոխությունների առիթ դառնալ իրենց մասնագիտական կյանքում»,- նշեց Սմբատյանը:

Ոչ ստանդարտ ներկայացմամբ համերգային ծրագիրն ընդգրկուն էր․ պատանի տաղանդավոր երաժիշտների կատարմամբ հնչեցին Բախի, Սարասատեի, Չայկովսկու, Բաղդասարյանի, Հարությունյանի, Գերշվինի, Մանգանիի, Գրիգի, Բեթհովենի, Խաչատրյանի, Ռախմանինովի ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր