211652_close_icon
views-count31922 դիտում article-date 13:01 23-12-2022

Ավտովթար Լոռու մարզում․ Mitsubishi-ն մոտ 3 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված հայտնվել է ձորակում․ «Սպիտակի» բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվության շնորհիվ՝ վիրավորների, այդ թվում՝ 5-ամյա երեխայի կյանքը հնարավոր է եղել փրկել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Լոռում մարզի բնակիչ 28-ամյա Աստղիկ Հ․-ն իր վարած Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 11 կմ հատվածում դուրս  եկել երթևեկելի գոտուց և մոտ 3 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Աստղիկ Հ․-ն, ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ 27-ամյա Արամ Պ․-ն և 5-ամյա Նելլի Պ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանտաար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր