211652_close_icon
views-count612 դիտում article-date 10:21 23-12-2022

Փասադենա քաղաքը համերաշխ է Արցախի ժողովրդի հետ

Փասադենա քաղաքը պաշտոնապես դատապարտում է հումանիտար աղետն Արցախում։ Քաղաքապետ Վիկտոր Գորդոն նշել է, որ Փասադենան համերաշխ է Արցախի ժողովրդի հետ։

«Պայքարը եւ ծայրահեղ դժվարությունները դժվար է ըմբռնել, մանավանդ տոնական սեզոնին։ Փասադենան տուն է շատ հայերի եւ հայկական կազմակերպությունների համար, որոնք ձեւավորել են մեր քաղաքն ու միշտ ուժեղ են խաղաղության ու ազատության իրենց չդադարող ձգտմամբ,- նշել է Գորդոն՝ ավելացնելով, որ անառիթ գրոհներն անթույլատրելի են։

«Փասադենա քաղաքը համերաշխ է Արցախի ժողովրդի հետ, եւ, չնայած հեռավորությանը՝ մենք դատապարտում ենք հումանիտար աղետը եւ խոստանում մեր մշտական աջակցությունը տեղի մակարդակով»,- ասել է Գորդոն։

Նմանատիպ նյութեր