2386 դիտում
09:11 23-12-2022
Իշխանությունները կամուկացի մեջ են խաղաղության պայմանագրի շուրջ․ հարցեր ունեն․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այդքան չարչրկված խաղաղության պայմանագիրը, կարծես թե, միս ու արյուն ստանալու փուլ է մտել, հայկական կողմը, սակայն, նոր-նոր է հասկանում, թե դրանից հետո ինչ նոր փորձություններ կարող են կախվել մեր երկրի գլխին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հայտարարեց, թե այն մինչեւ տարեվերջ կարող է ստորագրվել, վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, թե հայկական կողմի առաջարկները Բաքվին են փոխանցվել, ու եթե Ադրբեջանն ընդունի դրանք, ապա փաստաթուղթը կստորագրվի:
Սրան զուգահեռ՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել այսօր՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում արտգործնախարարների մակարդակով կայանալիք ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ հանդիպումը: Հայաստանյան իշխանությունը, որ միջազգային բոլոր հարթակներում հայտարարել է, թե պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրն ու խոսել է հարեւանների հետ խաղաղ ապրելու դիրքերից, այժմ փաստացի ու արդարացի հարցեր է ուղղում ինքն իրեն. իսկ ի՞նչ է լինելու, երբ փաստաթուղթը ստորագրվի, բայց Ադրբեջանը շարունակի իր ձեւով՝ բռնությամբ կամ զոռբայությամբ հարցերը լուծել:
Դրա ապացույցը հենց այս օրերին Արցախում տեղի ունեցողն է՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խախտելով ու Լաչինի միջանցքը փակելով 120 հազար հայի շրջափակման մեջ պահելը: Թե ինչ լուծում կգտնեն հայ դիվանագետները, ու խաղաղության պայմանագիրը երբ, ինչ տեսքով կստորագրվի, դեռ հարց է, բայց հուսանք՝ չարչրկված այդ պայմանագիրը հայկական շահերը չի ոտնահարի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1727 դիտում
11:29 02-04-2019
Նախագծի թեժ քննարկում է լինելու. ընդդիմադիր պատգամավորները կամուկացի մեջ են. «Ժողովուրդ»
727 դիտում
12:12 29-04-2023
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Վաշինգտոն․ կքննարկվեն ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ հարցեր
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»