1243 դիտում
21:05 22-12-2022
Կասեցվել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «Բրենդլիդեր» ՍՊԸ-ին պատկանող «Բոնուս» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Նոր Նորքի 9-րդ զանգված):
Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում խախտվել են իրավական ակտերով սահմանված պահանջներ։ Մասնավորապես՝
- արտադրական տարածքը և որոշ սարքավորումներ չեն պահվել մաքուր ու նորոգ վիճակում.
- արտադրամասի պատերի որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, սալիկները եղել են պոկված.
- բացվող ներքին պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց.
- արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ։
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2385 դիտում
20:14 06-12-2021
Կասեցվել է «Անամել» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
1246 դիտում
17:50 20-12-2022
Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
905 դիտում
18:48 26-01-2023
Կասեցվել է Գյումրիում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
718 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
622 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
529 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին