Հորդորում եմ բոլորին իրենց ուժերի ներածին չափով օգնել իմ հայրենիքին. Լևոն Արոնյան
Լևոն Արոնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստան-Արցախ ճանապարհի փակմանը։
«Այս պահին, երբ ողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 հայեր շրջափակման մեջ են: Նրանք էկզիստենցիալ սպառնալիքի տակ են ադրբեջանցիների կողմից, որոնք տարբեր անօրինական մեթոդներ են կիրառում՝ շրջափակելու Ստեփանակերտի՝ Հայաստանին կապող միակ ճանապարհը:
Հայաստանն ավերիչ կորուստներ կրեց 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը նշում էր, որ ճանապարհը բաց է մնալու և ծառայելու է տարածաշրջանի բոլոր երկրներին: Հենց հիմա Ադրբեջանի «բնապահպանական ակտիվիստները», որ տարբեր կեղծ պատճառաբանություններով փակել են ճանապարհը, ծաղրում են ռուս խաղաղապահներին:
Մինչ մենք նայում ենք տարբեր կազմակերպությունների՝ ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները դատապարտելուն, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցները պայքար են մղում պաշարների նվազման դեմ, իսկ սննդի պակասը մոտ է։
Ես հորդորում եմ բոլորին իրենց ուժերի ներածին չափով օգնել իմ հայրենիքին՝ տարածելով ուղերձը և գտնելով ուղիներ՝ օգնելու մեծ կարիքի մեջ գտնվող մարդկանց»,- գրել է Արոնյանը։