211652_close_icon
views-count708 դիտում article-date 18:56 22-12-2022

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 46-ամյա Մեսրոպ Հ.-ն: Նա ՌԴ Ադիգեյի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին իրազեկվել է հետախուզումը նախաձեռնողին:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր