Պուտինը շնորհավորել է Նեթանյահուին Հանուկայի տոնի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուի հետ՝ քննարկելով միջազգային իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։
«Կողմերը երկուստեք վստահություն են հայտնել, որ ռուս-իսրայելական հարաբերությունները հետագայում ևս կզարգանան, իսկ շփումները տարբեր մակարդակներում կշարունակվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պուտինը շնորհավորել է Նեթանյահուին և բոլոր իսրայելացիներին այս օրերին նշվող Հանուկայի հրեական տոնի կապակցությամբ: