211652_close_icon

Կայացավ Նարեկ Ոսկանյանի և Նարե Թադևոսյանի «Հայաստան՝ սուրբ երկիր» բացառիկ ֆիլմի ցուցադրությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1635 դիտում article-date 18:10 21-12-2022
Դեկտեմբերի 20-ի երեկոյան Երևանի Կինոյի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ ֆրանսահայ ռեժիսոր Նարեկ Ոսկանյանի «Armenia Terra Sacra» («Հայաստան՝ սուրբ երկիր») ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառման հատուկ հյուրն էր Ֆրանսիայից ժամանած ֆիլմի պրոդյուսեր Նարե Թադևոսյանը։

Բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմերի, խաղարկային տեսահոլովակների, հեռուստանախագծերի հեղինակ, ռեժիսոր Նարեկ Ոսկանյանի այս Ֆիլմը, Հայաստանի և Արցախի միջնադարյան ճարտարապետության մասին է, որտեղ ներկայացված են նաև Արցախի այն եկեղեցիները, ամրոցները, որոնք դժբախտաբար դուրս են եկել մեր վերահսկողությունից:

Ֆիլմը առանձնահատուկ է նյութի հարստությամբ և հագեցվածությամբ, տեսարանների բազմազանությամբ՝ ներկայացված են մի քանի տասնյակ պատմական հուշարձաններ։ Ֆիլմի տևողությունը՝ 65րոպե է, լեզուն՝ ֆրանսերեն՝ հայերեն ենթագրերով։
 
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր