211652_close_icon
views-count2622 դիտում article-date 15:40 21-12-2022

Ռուսաստանի ելույթը գնահատում եմ բացասական. Ալեն Սիմոնյան․ Tert.am

ՄԱԿ ԱԽ նիստում Ռուսաստանի ելույթը գնահատում եմ բացասական, խորհրդարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Գրում է Tert.am-ը։

«Համարում եմ, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել հայտարարությունը։ Դա արեցին երկրներ, որոնք ընդհանրապես Հայաստանի հետ սերտ կապեր չունեն։ Կարծում եմ՝ ՌԴ-ն կա՛մ չի կարողանում, կա՛մ չի ուզում, կա՛մ, միևնույն ժամանակ, և՛ չի կարողանում, և՛ չի ուզում։ Ես զարմացած չեմ, այս վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է՝ Ռուսաստանի կողմից նման ձևով հնչի գնահատականը», - ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, թե այդ կարծիքին է նաև, գուցե, հենց այն պատճառով, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լաչինի միջանցքը։

«Այսինքն՝ իրենք այդ ձևով ուզում են իրենց պատասխանատվությունը նվազեցնել», - ասաց Ալեն Սիմոնյանը

Նմանատիպ նյութեր