211652_close_icon
views-count1139 դիտում article-date 14:48 21-12-2022

Երթևեկությունը դեպի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջան և Հայաստան շարունակում է մնալ փակ. Արցախի ԱԻՊԾ

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը բնապահպանական պատճառաբանություններով երկկողմանի փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը: Հայտնում  է ԱԻՊԾ-ն։

Երթևեկությունը դեպի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջան և Հայաստան շարունակում է մնալ փակ:

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի Հանրապետության առանձին շրջաններում կտեղա ձյուն, բարձրադիր գոտիներում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:

Ստեփանակերտ-Մարտունի միջպետական ավտոճանապարհի Բովուրխանի և Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի որոշ հատվածներում մառախուղ է, Գիշի գյուղի խաչմերուկից դեպի Բերդաշեն տանող ճանապարհը աղով մշակման աշխատանքներից հետո երթևեկության համար բաց է:

Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհահատվածի Ցեխ ձորի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Նմանատիպ նյութեր