211652_close_icon
views-count1489 դիտում article-date 23:02 20-12-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրընկալել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին և «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության մասնակիցներին 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին և «Եվրամիության երիտասարդ դեսպան» նախաձեռնության մասնակիցներին:

Ողջունելով հյուրերին Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Ուրախ եմ այս հանդիպման համար: Իմ գործունեության մեջ հատկապես երիտասարդների հետ հանդիպումները շատ եմ կարևորում, ի վերջո դուք ապագա կերտողներն եք: Ես 1988 թվականին, ձեր նման երիտասարդ էի, երբ սկսեցի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը: Մեծ հույս ունեինք, որ մենք կկարողանանք մեր բոլոր հնարավորություններն օգտագործելով խնդրին լուծում տալ: Ցավոք սրտի խնդիրը շատ ավելի բարդ էր բոլոր կողմերով, և կոնֆլիկտը դարձավ մեր անկախության պատմության ուղեկիցը մինչ այսօր և էլի ցավոք սրտի մենք լուծումը չենք գտել: Դա էլ երևի թե դուք պետք է գնահատական տաք, թե ինչը չենք կարողացել»:

Հանդիպման ընթացքում նախաձեռնության անդամներն անմիջական մթնոլորտում նախագահին են ներկայացրել նախաձեռնության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները, համայնքներում տարվող աշխատանքներն ու «Եվրամիության երիտասարդ դեսպան» ցանցի կողմից իրականացվող ծրագրերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր