30163 դիտում
12:45 20-12-2022
Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ 04-ը մխրճվել է կայանված ГАЗ 53-ի հետնամասի մեջ, վիրավորներին, որոնցից մեկը ծանր է, ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում VAZ 2104 մակնիշի ավտոմեքենան Տաշիր քաղաքում Երևանյան փողոցում բախվել է կայանված ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով VAZ 2104-ի միջից՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները դուրս են բերել վիրավորներին, և օպերատիվորեն ժամանած «Տաշիր» բժշկական կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին, ով գտնվում էր ծայրահեղ ծանր, տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+