878 դիտում
13:13 20-12-2022
ԵՄ-ն հիմքեր է նախապատրաստում Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով առաքելության տեղակայման համար
Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում անցումային թիմով, որը հիմքեր կնախապատրաստի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դեկտեմբերի 19-ին Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետի ավարտի կապակցությամբ։
Բորելը նշել է, որ առաքելությունը տեղակայվել էր Հայաստանում հոկտեմբերի 20-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպական խորհրդի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված համաձայնության՝ տեղում տիրող իրավիճակը դիտարկելու, վերլուծելու և դրա մասին տեղեկացնելու նպատակով։
«Եվրոպացի 40 փորձագետների տեղակայումն ապացուցեց իր արդյունավետությունը և նպաստեց անկայուն իրավիճակում վստահության ամրապնդմանը։ Այսօր Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում անցումային թիմով, որը հիմքեր կնախապատրաստի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար, որի վերջնական նպատակը կլինի նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը», - հայտարարել է Բորելը։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ հենց այդ հիմքով Եվրամիության խորհուրդը՝ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության իրավիճակի վերաբերյալ ԵՄ տեղեկացվածությունը և նպաստելու նոր հնարավոր քաղաքացիական Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության (CSDP) առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։
Ըստ հայտարարության՝ ակնկալվում է, որ անցումային, պլանավորման աջակցության թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։

Նմանատիպ նյութեր
115177 դիտում
10:15 15-10-2020
Նկուղային հարկերում և ստորգետնյա ավտոկայանատեղիներում ապաստարանների տեղակայման հիմքեր են ստեղծվում․ «Փաստ»
1129 դիտում
12:39 27-11-2024
Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով
Այս բաժնից
793 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1267 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
802 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել