Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 մարդկային կորուստ. ՔԿ
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 224 զոհ։ Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
19․12․2022թ․ դրությամբ Ադրբեջանի կողմից հայկական կողմին հանձնված բոլոր զինծառայողների մարմինները նույնականացված են:
Շարունակում է անհայտ մնալ 3 հայ զինծառայողի գտնվելու վայրը։